top of page

Նիկոլ Փաշինյանի ու կնոջ թիրախում կրկին եկեղեցին է. Փաշինյանին հետաքրքրել է կուսակրոնության թեման

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 30
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը շարունակում են թիրախավորել եկեղեցուն։

Այսօր առավոտյան Փաշինյանը հերթական անպարկեշտ արտահայտությունն էր արելՍրբազան հայրերից մեկի մասին։

Հետո ամուսնուն միացավ նաև Աննա Հակոբյանը՝ գրելով. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։

Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։

Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։

ree

Ավելի ուշ Փաշինյանը հերթական գրառումն արեց. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

ree

 
 
bottom of page