top of page

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային՝ անվտանգության երաշխիքների հարցում»․ Թրամփ

  • Dec 12, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է օգնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցում:

«Մենք կօգնենք ապահովել անվտանգությունը, քանի որ, իմ կարծիքով, դա նպատակին հասնելու անհրաժեշտ գործոն է»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է շաբաթ օրը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպմանը ամերիկյան պատվիրակության մասնակցության մասին՝ իր ներկայացրած խաղաղության ծրագիրը քննարկելու համար։

Թրամփը նշել է, սակայն, որ կմասնակցեն հանդիպմանը միայն այն դեպքում, եթե լինի հնարավորություն՝ արագ համաձայնության հասնելու համար։

 
 
1/3405
bottom of page