Մեր հյուսիսային հարևանի կողմից Հայաստան մեծ գումար է մտնում. ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում. ԱԺ նախագահ
- Armen Sukiasyan
- 8 hours ago
- 1 min read
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում մեծ գումարներ են ծախսվում, որոնք հիմնականում գալիս են դրսից, մասնավորապես, մեր հյուսիսային հարևանի կողմից։
«ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, որը երբեմն ակտիվանում է, և փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում ռուսական հեռուստաալիքներով։ Զգուշացնեմ, որ դա 2026 թվականին էլ ավելի է ակտիվանալու, սակայն, չեմ վախենում ասել, որ դա հակառակ ազդեցությունն է ունենալու։ Եվ այն վարկանիշը, որն ունի գործող իշխանությունը, կրկնապատկվելու է ու մենք շնորհակալ ենք դրա համար»,-նշեց Սիմոնյանը։
Հարցին՝ ՀՀ-ում հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է՝ ԱԺ նախագահը բացասական պատասխան տվեց.«Ես նման վտանգ չեմ տեսնում որևիցե մեկի կողմից, քանի որ ես վստահում եմ ՀՀ ժողովրդին։ Ու սրանք ինձ համար լոկ խոսքեր չեն։ Ես սա կարող եմ ասել՝ հենվելով փորձի վրա, քանի որ 2020 թվականի պատերազմի ավարտից սկսած՝ ՀՀ-ում իշխանություն փոխելը տարբեր բևեռների կողմից եղել է գերնպատակ»։
Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի համար անցանկալի ղեկավար է.«Մեզ հակառակն են ասում մեր գործընկերները»։
Եթե Փաշինյանը ՌԴ-ի համար ցանկալի ղեկավար է, ապա ինչո՞ւ են ցանկանում ՀՀ-ում իշխանափոխություն անել՝ Սիմոնյանն ի պատասխան իր տեսակետը հայտնեց.«Նախ՝ շատ վատ օրինակ է հետխորհրդային տարածքում ընտրված ղեկավար ունենալը։ Նման նախադեպերը շատ քիչ են։ Երկրորդ՝ ՀՀ-ն, արդեն պատմական իրադարձությունների բերումով, իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում և այդ բարձրացումը, բնական է ,ոչ բոլորին է դուր գալիս, քանի որ ՀՀ-ն պետք է միշտ կախված լինի ինչ-որ կենտրոնից, ՀՀ-ն միշտ պետք է ունեն մեծ եղբայր՝ ինչ-որ մեկի դեմքով»։