top of page

Ավտոմեքենան հայտնվել է մայթին ու վրաերթի ենթարկել 73-ամյա կնոջը

  • Jun 19, 2025
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Հունիսի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։

Կատարվում է նախաքննություն»։

 
 
1/3744
bottom of page