Երբեմն երազանքը պետք է սպասի. Ռոնալդու
- Armen Sukiasyan
- May 1
- 1 min read
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Կավասակիից» կրած պարտությունը (2-3):«Երբեմն երազանքը պետք է սպասի։
Ես հպարտ եմ այս թիմով և այն ամենով, ինչ մենք արեցինք խաղադաշտում։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր հավատացին մեզ և միշտ աջակցեցին մեզ։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում»,-գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։
«Կավասակին» Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի «Ալ Ահլիի» հետ։