Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում
- Jun 25, 2025
- 1 min read

Սրբազան պայքարից հայտնում է, որ խուզարկություններ են սկսվել իրենց աջակիցների տներում։«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան պայքարի կողմնակիցներին։ Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում։
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում»։




















