top of page

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է

  • May 14, 2025
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։



Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3588
bottom of page