top of page

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ

  • Jun 26, 2025
  • 1 min read

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։

 «Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկում ունենալ Ադրբեջանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։«Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք  ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- հավելեց Կոստանյանը։


 
 
bottom of page