Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը
- 2 hours ago
- 1 min read

ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին՝ ժամը 13.36-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վաչության կողմից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։




















