top of page

Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։



Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։



Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։



Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։ 

 
 
1/3459
bottom of page