top of page

ՔՊ-ի ներսում Սիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար, եւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից հետո Սիմիդյանը մեկնաբանությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 59 minutes ago
  • 1 min read
«Իշխանություն» լրատվականը գրում է․ ՀՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը, ով ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում, համացանցում «փայլում» է իր գռեհիկ եւ հակահիգիենիկ պահվածքով։ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հետ մի լուսանկար, որի տակ մի օգտատեր մեկնաբանություն է թողել, ինչին ի պատասխան Սիմիդյանը գրել է․ «Դու բ․․ի տղա ես»։

Հանրային պաշտոն զբաղեցրած և կրկին պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած անձի համար նման բառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս անձը։

ՔՊ-ի ներսում Սիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար, եւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից հետո Սիմիդյանը մեկնաբանությունը արագորեն հեռացրել է։ Բայց, ինչպես միշտ, սոցիալական ցանցերում ոչինչ չի «ջնջվում»․ «Իշխանություն» լրատվականը հասցրել է ֆիքսել այդ մեկնաբանությունը։

1/3154
bottom of page