top of page

Թուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանին. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read

Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։

«Ավելին, Ալիևը նշել է, որ ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումն այն մասին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին:

Թուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես, դա ակնհայտ փաստ է, իսկ դրա հարցի լուծումը՝ ժամանակի հարց:

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին»,- հավելել է պատգամավորը։

1/2715
bottom of page