top of page

Արթուր Դավթյանն առաջատար է Ակտոբեում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում

  • Jun 26, 2025
  • 1 min read

Հունիսի 22-ից 30-ը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

Ինչպես հայտնում են Հայաստաննի շաախմտի ֆեդերացիայից, 3 խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է հայ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:

Հայաստանից մասնակցում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հրայր Սիմոնյանը:

 
 
1/3751
bottom of page