top of page

Նիկո՛լ Փաշինյան, բա իմացա՞ք, որ Ձեր ոչուբարովները «կերել» են Գագիկ թագավորի արձանի գլուխը. Մեսրոպ Մանուկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն արձանագրել է, որ Ազգային պատկերասրահի մուտքի մոտ դրված Գագիկ Թագավորի կավե արձանը չկա։

Ըստ Մանուկյանի, ամեն ինչ սկսել է Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի կեղտոտ վիճակի մասին ահազանգող իր տեսանյութից հետո։ Դրանից հետո ցայտաղբյուրների մոտ է գնացել Նիկոլ Փաշինյանը, արձանագրել է վիճակն ու կարգադրել է մաքրել այն, նաև լվանալ հարևանությամբ գտնվող արձանները։ Ու քանի որ Գագիկ Թագավորի արձանը պատրաստված է կավից, այն թրջվելու հետևանքով վնասվել է։

«Նիկո՛լ Փաշինյան, բա իմացա՞ք, որ Ձեր ոչուբարովները «կերել» են Գագիկ թագավորի արձանի գլուխը։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու կրում պատասխանատվություն, որ Գագիկ թագավորը պատկերասրահի ոչ մի արձանի չի ուղղորդել ցույցերի մասնակցել։ Մեկ էլ ի գիտություն՝ Ձեր կողմից նշանակովի է նախկինը ու նախկին են մենակ ընդիմադիր հայացք ունեցողները, Գագիկ թագավորը նախկին չի, ինչո՞ւ եք արձանն ավիրել։

Նման կերպ էլ երկիրն է կառավարվում»,-նշել է ավագանու ընդդիմադիր անդամը։

 
 
1/3186
bottom of page