top of page

Մոլդովայում ենթադրում են, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կավարտվեն 2028 թվականին

  • May 13, 2025
  • 1 min read

Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կավարտվեն հավանաբար մինչև 2028 թվականը, TV8-ի եթերում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Կարծում եմ, որ բանակցություններն ավարտին հասցնելու իրատեսական վերջնաժամկետը  մինչև 2027 թվականի վերջն է, դրանից հետո՝ 2028-ին կմեկնարկի նոր փուլ, երբ բոլոր երկրները  պետք է դիրքորոշում հայտնեն մեզ աջակցելու և մեր համաձայնագիրը վավերացնելու մասին։ Այս փուլի ավարտը հնարավոր է մինչև Եվրահանձնաժողովի գործող կազմի մանդատի ավարտը՝ 2029 թվականը»,- ասել է Սանդուն։

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացում շատ բան է կախված լինելու Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից։

«Խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Մոլդովայի եվրաինտեգրման համատեքստում։ Շատ կարևոր է, որ հաջորդ խորհրդարանը լինի եվրոպամետ և շարունակի եվրաինտեգրման կուրսը»,- ասել է Սանդուն։


 
 
1/3417
bottom of page