ՀՀ-ում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3N2, H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
- Armen Sukiasyan

- 7 hours ago
- 1 min read

2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
* Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ,
* իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.1 անգամ։
* Ընդհանուր դեպքերի գրեթե 75.4%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
* Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2, H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ,
* Այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։




















