top of page

Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

  • 9 hours ago
  • 1 min read

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել էին դատարան, որտեղ ներկայում ընթանում են հիմնական դատալսումները:

Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, դատախազը 2026 թվականի ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ (նախկին Քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությամբ՝ մահացած տուժողի իրավահաջորդ):

Դատարանի կողմից հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարվել է. Սաշա Աֆյանի վերաբերյալ գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող:

 
 
1/3594
bottom of page