top of page

«Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է»․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել, թե ինչու է Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով։


Ի դեպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համապատասխան զեկույցում։


Ուզում եմ հիշեցնել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունն, ի պատասխան, իր ռազմական բյուջեն կրճատել է մոտ 15-16 տոկոսով։ Դեռ չեմ խոսում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման և մի շարք այլ՝ ստեղծված իրադրությանը բացահայտորեն ոչ համարժեք քայլերի մասին։


Ես չեմ պնդում, որ այս կամ հաջորդ տարի անխուսափելիորեն պատերազմ է լինելու։ Սակայն առնվազն արձանագրում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ և անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»։

 
 
bottom of page