ԱՄՆ-ը մտադիր է աշխատել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ միջուկային զինանոցների կրճատման ուղղությամբ․ Վենս
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Միացյալ Նահանգները աշխատանք կտանեն Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք պատրաստվում ենք աշխատել Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը նվազեցնելու համար՝ անկախ նրանից՝ այդ [պետությունը] մեր բարեկամն է, թե մեր մրցակիցը», — ասել է Վենսը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպես բարի կամքի դրսևորում, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ժամկետի լրանալուց հետո ևս մեկ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրով (ՌՀՍՊ) սահմանված հիմնական քանակական սահմանափակումների պահպանումը։ Փետրվարի 4-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան դեռևս այդպես էլ պատասխան չի ստացել Վաշինգտոնից՝ պայմանագրով նախատեսված սահմանափակումները երկարաձգելու առաջարկի վերաբերյալ։
ՌՀՍՊ-ն (նույն ինքը՝ ՍՆՎ-3) ստորագրվել է 2010 թվականին։ Փաստաթուղթը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար սահմանափակում է միջմայրցամաքային բալիստիկ և որոշ այլ հրթիռների, ինչպես նաև միջուկային մարտագլխիկների քանակը։ Պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին։




















