Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան»
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իրենց ծրագրի մասին:
«Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել է նոր իրավիճակ, ազգային բարերար Սամվել Կարապետանը որպես գործող իշխանության հիմնական մրցակից և երկիրը ճգնաժամից դուրս բերող այլընտրանքային ուժ է:
Կարապետյանի թիմը ներկայացնում է հստակ լուծումներ կենսական նշանակություն ունեցող ոլորտների համար: Բնակարանային ապահովում, 20,000 մատչելի բնակարանների կառուցում արցախցիների ու երիտասարդ ընտանիքների համար: Առողջապահություն, դեղերի շուկայի ազատականացում, գների կրկնակի նվազեցում և որակյալ եվրոպական դեղորայքի ներկրում:
Գյուղատնտեսություն, բերքի երաշխավորված մթերման համակարգի ներդրում՝ գյուղերից արտագաղթը կանխելու համար: Չնայած Սամվել Կարապետյանն արդեն ավելի քան 260 օր գտնվում է տնային կալանքում, նրա վարկանիշը շարունակում է աճել՝ սահմանելով ժողովրդականության նոր նշաձողեր: Փաստաբանական թիմը արձանագրում է քաղաքական հետապնդման փաստը, որը հաջորդել է բարերարի որոշմանը՝ չողջունել եկեղեցու դեմ արշավը»,- ասվում է տեսանյութում:




















