Դրան գումարվում է գործող իշխանությունների անտարբեր, իսկ շատ դեպքերում՝ վիրավորական կեցվածքը. Աբրահամյանը՝ անհայտ կորածների հարազատների վիճակի մաիսն
- 12 hours ago
- 1 min read

«Այսօր անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է, որի կապակցությամբ ՀՀ-ում գործող Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան միջոցառում էր կազմակերպել»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.։
Մարդիկ տարիներով սպասումների մեջ են՝ մի կողմից՝ թե ինչ է անելու պետությունը, մյուս կողմից՝ թե երբ որևէ նորություն կունենան իրենց հարազատներից։
Նույնիսկ դժվար է այդ մարդկանց հուզական վիճակի մեջ մտնել ու հասկանալ, թե ինչպես են հաղթահարում իրենց ցավն ու տառապանքը։
Մեր դեպքում էլ, դրան գումարվում է գործող իշխանությունների անտարբեր, իսկ շատ դեպքերում՝ վիրավորական կեցվածքը, նրանց ստեղծած անհարկի քաշքշուկներն ու աշխատանքային անգործությունը։
Համբերություն և կամք բոլոր այն անձանց, ովքեր այս մղձավանջով են անցնում:




















