Մկրտիչ սրբազանը հերքեց Փաշինյանի հայտարարությունը, թե Կաթողիկոսը հեղափոխություն է նախապատրաստում
- 2 minutes ago
- 1 min read

«Այո, սպասելի էր»,-Մայր Տաճարում Սուրբ և անմահ պատարագից առաջ ասաց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սպասելի էր, որ երկրորդ դատավորն է հրաժարվում անցկացնել Վեհափառի և սրբազանների դատավարությունը։
Լրագրողը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկում տարբեր բնակավայրեր, որպեսզի նոր հեղափոխություն անեն և հարցրեց, թե արդյո՞ք նման բան կա։
«Ոչ»,- պատասխանեց Մկրտիչ սրբազանը




















