top of page

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Շիրակը» հաղթեց «Վանին»

  • 3 minutes ago
  • 1 min read

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի 5-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Շիրակին»:

Հանդիպումն ավարտվեց Գյումրիի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0: Դուբլ ձևակերպեց Բամբա Մեսամբան, մեկական անգամ աչքի ընկան Դոնալդ Կոդիան և Ռաֆիկ Միսակյանը:

«Շիրակը» 7 միավորով 7-րդ տեղում է: «Վանը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։

 
 
1/3755
bottom of page