Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են
- 3 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 29-ի որոշումներով՝
Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում»,- հայտնում են նախարարությունից։




















