top of page

Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին

  • 2 hours ago
  • 1 min read

Գիշերը ռուսական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին։

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով Բուչա շրջանի Միլա գյուղի գործարանում տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ և խոշոր հրդեհ, ըստ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Տիմուր Տկաչենկոյի։

Նրա խոսքով՝ զոհվել է առնվազն 27 մարդ, այդ թվում՝ Դմիտրիևկա համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը, որը առաջիններից մեկն էր, ով ժամանել է դեպքի վայր։

Միլայից տարհանվել է 381 մարդ, այդ թվում՝ 59 երեխա։ Կիև-Չոպ մայրուղին փակվել է։ Հարևան Դմիտրովկայում ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միլա գյուղում հարված է հասցվել Fire Point հրթիռային ընկերությանը պատկանող զինամթերքի պահեստին։

Ռուս զինվորականները նաև հայտարարել են, որ հարված են հասցվել Կիևի մարզի Չայկի գյուղում գտնվող «ՖԻՄ Սերվիս» լոգիստիկ կենտրոնի պահեստներին, որոնք օգտագործվում էին «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչները պահելու համար, ինչպես նաև Կալինովկա գյուղում գտնվող լոգիստիկ կենտրոնին, որտեղ տեղակայված է մաքսային տերմինալ, որը զբաղվում է արևմտյան երկրներից ժամանող ռազմական բեռների բաշխմամբ։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին Միլայում տեղի ունեցած միջադեպը համեմատել է հուլիսի 6-ին Վիշնևոյում տեղի ունեցած պայթյունի և հետագա հրդեհի հետ, որտեղ վնասվել է նաև բնակելի շենքերի մոտ գտնվող զինամթերքի պահեստը, և այն անվանել է «հանցավոր անփութություն»։

 
 
1/3755
bottom of page