Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն
- 2 hours ago
- 1 min read

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։
Ըստ տեղեկությունների՝ րեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար ընկել է երրորդ հարկի պատուհանից։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։




















