Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր
- 1 hour ago
- 1 min read

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր։
Երևանում կայացած նախնական փուլի վերջին խաղում հայկական թիմը 5:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ:
«Յունիսպորտը» խմբային փուլն ավարտեց 100-տոկոսանոց ցուցանիշով՝ հաղթելով բոլոր երեք հանդիպումներում։ Ավելի վաղ երևանյան ակումբը 14:1 հաշվով ջախջախել էր իսլանդական «Ռեյկյավիկին» և 5:1 հաշվով առավելության հասել էստոնական «Տալինի» նկատմամբ:
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։




















