top of page

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ

  • 2 minutes ago
  • 1 min read

Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։

Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ վերջինիս ոչ պատշաճ սափրվելու համար։ Մասնավորապես, զինծառայողը, ըստ այդ տեղեկությունների, «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։


Զինծառայողին մայորը պատճառել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։ Դեպքով մայորին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։


Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը չկարողացավ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ։ «Այս պահին հարմար չէ, հանրային պաշտպան եմ, շաբաթ օր է, չեմ հիշում՝ որ գործի մասին է խոսքը»,– ասաց նա։


Այս դեպքը տեղի է ունենում բանակում վերջին շրջանում գրանցված ծանր միջադեպերի ֆոնին՝ սպանություններ, ինքնասպանություններ։




 
 
1/3756
bottom of page