top of page

Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է. Խուդաթյան

  • 2 hours ago
  • 1 min read

«Երեկ հրապարակել էի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող տարանցիկ թռիչքների դինամիկան՝ օրվա ինչ որ պահի և պնդել, որ մեր օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»,-գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ շարունակելով:

Սրան ի պատասխան՝ օրվա ինչ որ պահի «օդային փորձագետ» դարձած որոշ ընդդիմադիրներ կոչ են անում zoom անել պատկերը՝ ենթադրելով, թե հոսքը կոնկրետ ՀՀ օդային տարածքով չէ:

Եվ այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ:

Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ:

Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:

 
 
1/3756
bottom of page