Իսրայելի պաշտպանnւթյան բանակը hզոր hարված է hասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկությանը. Իսրայել Կաց
- 2 hours ago
- 1 min read

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Իրանի հարավում գտնվող նավթաքիմիական գործարանին հարված հասցնելու փաստը: Ըստ նրա՝ դա իսլամական հանրապետության ոլորտի խոշորագույն ձեռնարկությունն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հենց նոր հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկությանը, որը գտնվում է Ասալույեում: Սա կենտրոնական թիրախ է, որին բաժին է ընկնում երկրի նավթաքիմիական արտադրության մոտ 50%-ը»,- ասել է Կացը:
Նախարարը հավելել է, որ անցած շաբաթ Իրանում հարձակման էր ենթարկվել մեկ այլ խոշոր նավթաքիմիական գործարան: Կացի խոսքով՝ դա ոլորտի նշանակությամբ երկրորդ ձեռնարկությունն էր:
Ընդհանուր առմամբ, այս երկու գործարաններին բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի արտահանման 85%-ը: Իսրայելի ՊՆ ղեկավարի վարկածով՝ այժմ երկու ձեռնարկություններն էլ դուրս են բերվել շարքից և չեն գործում:




















