top of page

Մոսկվայում հանվել են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների հասանելիության ժամանակավոր սահմանափակումները

  • May 9
  • 1 min read

Մոսկվայում հանվել են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների հասանելիության ժամանակավոր սահմանափակումները։ Դրանք սահմանվել էին Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարությանը։

«Մոսկվայում հանվել են Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների հետ կապված բջջային ինտերնետի և SMS ծառայությունների ժամանակավոր սահմանափակումները», - նշվում է «Մաքս» հարթակում նախարարության տեղադրված հաղորդագրության մեջ։

 
 
1/3750
bottom of page