top of page

Կառավարությունն այսօրվա նիստում ՀԷՑ-ին թույլ կտա վաճառել 42.8 մլն արժողությամբ գույքը

  • 9 hours ago
  • 1 min read

Կառավարությունն այսօրվա նիստում ՀԷՑ-ին թույլ կտա Հանրապետության հրապարակում գտնվող 42.8 մլն արժողությամբ գույքը վաճառել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկություն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման հիմքով՝ Ընկերությանը պատկանող քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, ՏԵ-1775, ԲԵ-147 էլեկտրական ենթակայաններ հասցեում գտնվող (անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 42,800,000.00 (քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ) անշարժ գույքի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 669198) վերաբերյալ կայացնել որոշում, օտարման գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկելով Ընկերության կողմից առաջարկության հիմքերը և գույքի ձեռքբերման նպատակահարմարությունը որոշում է կայացրել հրաժարվել անշարժ գույքի օտարման դեպքում Հայաստանի Հանարապետության կառավարության նախապատվության իրավունքից...

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ընկերությունը հնարավորություն կստանա օտարել գույքը առանց իրավական խոչընդոտների՝ նախապես ստանալով ՀՀ կառավարության համաձայնությունը՝ գույքի օտարման դեպքում նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին»,-ասվում է որոշման մեջ։

 
 
1/3565
bottom of page