Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ ինքը և իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր
- 5 hours ago
- 1 min read

«Նիկոլ Փաշինյանը 2022թ հոկտեմեբրի վերջին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս՝ դրանով գործելով պետական դավաճանություն»,-հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ հորիզոնակնում գրանցված Անդրանիկ Թևանյանը։
Նա հիշեցրեց,որ դա է փաստում նաև իրավական փաստաթուղթը՝ ՀՀ ԳԽ որոշումը, որով սահմանված է որ ՀՀ որևէ ղեկավար չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի։
«Եվրոպական քաղաքական համայնքի այդ նիստում, որը ստեղծել է Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, Միշելի, Էրդողանի, Ալիևի և Բայդենի(հեռավար) մասնակցությամբ և Նիկոլի ձեռքերով տեղի ունեցավ Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Արևմուտքն այդ քայլը կատարում էր, ոչ թե Հայաստանի դեմ, այլ իրենք աշխարհաքաղաքական խնդիր էին լուծում ընդդեմ Ռուսաստանի, բայց մանրադրամի դերում հայերս էինք և Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր այդ մանրադրամի դերը կատարելուն, ինչի դիմաց ակնկալելով, որ աշխարհաքաղաքական ուժերը կպաշտպանեն իր իշխանությունը»,- ասաց Թևանյանը։
Նա հիշեցրեց, որ Պրահայի հայտնի հանդիպումից հետո Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակեց և 9 ամիս անց ռազմական ագրեսիայի միջոցով այն հայաթափեց, իսկ ՀՀ-ն որևէ միջամտություն չարեց։
«Փաշինյանը իշխանափոխությունից հետո պետական դավաճանության համար դատվելու է։ Այն լավ գիտի, դրա համար էլ այսպես է անում»,- ասաց Թևանյանը՝ նշելով, որ Փաշինյանը նաև պետք է պատասխանի, թե ինչ է արել 8 մլրդ դոլար պետական պարտքը և ինչպես եղավ, որ ինքը և իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, իսկ մերձավոր գործարարը՝ միլիարդատեր։




















