top of page

Ընտրական հանձնաժողովը ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ չեղարկելու Սպիտակի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ–ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը

42 minutes ago
1 min read

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ չեղարկելու Սպիտակի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ–ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։

Պատճառը նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններից առաջ մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում ընդգրկված 4 պաշտոնյաների աշխատանքից ազատումն է։

«Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»,-նշված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։

Ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29–ին։


 
 
1/3901
bottom of page