top of page

Իրանի «Բուշեր» ատnմակայանից տարhանված 175 ռուս աշխատակից Երևանից մեկնել են Մոսկվա

  • 1 hour ago
  • 1 min read

Իրանից Հայաստան ժամանած «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների խմբի կազմում գտնվող 175 ռուս երկուշաբթի օրը Երևանից մեկնել են Մոսկվա, հայտնում է ռուսական դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 6-ին Ռուսաստանի ևս 175 քաղաքացիներ, ովքեր Իրանից Հայաստան էին ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով՝ «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի կազմում, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով հայրենիք է վերադարձել Ռուսաստանի 509 քաղաքացի։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարյացակամ վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքի օպերատիվ ձևակերպման համար»,- նշել են դեսպանատանը։

 
 
bottom of page