Լևոն Տեր-Պետրոսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,-գրված է առաջին նախագահի ֆեյսբուքյան էջում




















