top of page

Բերում ենք մեր երկրին փոփոխություն, չենք թողնում, որ օտար տարրերը գան և բուն դնեն մեր երկիր. Նարեկ Կարապետյան

  • 1 hour ago
  • 1 min read



«Մենք մեծ գործ ունենք անելու իրար հետ՝ փոխել այս մարդկանց»,- Ավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակասաց«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա բացատրեց, թե ինչու պետք է փոխել գործող իշխանություններին։

Ըստ Կարապետյանի, երբ ՔՊ-ականները եկան իշխանության՝ համեստ էին, այնուհետև սկսեցին իրենց ավելի բրուտալ պահել;

«Մեկը կար, այնքան ուժեղ էր, որ երկու հոգի սփյուռքահայի ձեռքերը բռնում եին, որ նրան շատ վատ ձևով վիրավորի։ Այդպիսի շատ ուժեղ տղա էին։ Այդ ամաչկոտ տղեքը վերջում դարձել են շատ անամոթ տղերք»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինեն իրապես համեստ, աշխատասեր, հայի նկարագրով մարդիկ։ Մեզ պետք չէ լկտիություն, խառնակչություն։ Մեզ պատեք չէ իրար վիրավորել պետք է համերաշխ ապրել իրար հետ»։

Խոսելով Ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման խնդրին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն ասաց.

«Եվրոպայի կենտրոնում չկարողացան պաշտպանել հայ զինվորին սաֆարովներից, այս ծայրամասում ինչպե՞ս են պաշտպանելու մեզ ադրբեջանցու նկրտումներից, ագրեսիայից; Գիտե՞ք ինչպես են պաշտպանելու, գալու են նկարվելու են, մի հատ ցավակցություն հայտնեն ու գնան։

Մենք պետք է մեր հարցը լուծենք, իսկ մենք այսպես ենք լուծում մեր հարցը. բերում ենք մեր երկրին փոփոխություն, չենք թողնում, որ օտար տարրերը գան և բուն դնեն մեր երկիր և  գիշեր-ցերեկ աշխատելու ենք Հայաստանի բարեկեցության համար»։

 
 
1/3573
bottom of page