top of page

«Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարի մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Shamshyan.com–ը նոր մանրամասներ է հայտնել երեկ Պռոշյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի մասին։

Ըստ կայքի, ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սեւակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։

«Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

 
 
1/3174
bottom of page