top of page

Մաhաgել է ԵՊԿ Կամերային անսամբլի ամբիոնի դասախոս, կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը

  • Jul 3
  • 1 min read

Տևական հիվանդությունից հետո հուլիսի 1-ին կյանքից հեռացել է ԵՊԿ Կամերային անսամբլի ամբիոնի դասախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կլարնետահար Սամվել  Հովհաննիսյանը։ Լուրը հայտնում են  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։

«Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում հարգարժան երաժշտի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու արվեստի երկրպագուներին։

Սամվել Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 16։30-ից, «Զոլեր 1» սգո սրահում, հասցե՝ Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք (Աջափնյակ վարչական շրջան)։

Հուղարկավորությունը հուլիսի 4-ին, ժամը 14։00, նույն վայրից»,- հայտնում են կոնսերվատորիայից։ 


 
 
1/3746
bottom of page