top of page

Բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին․ Մելքումյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read

Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել, բայց ոչնչացնել անհնար է, գրել է Միքայել Մելքումյանը․

«Վերջին օրերին մարդկանց հոգիներում և սրտերում ալեկոծություն է առաջացրել հարձակումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ներկայացուցիչների վրա։ Արդյոք սա պատահակա՞ն է, թե՞ «ճիշտ» ընտրված պահ և ինչ-որ նոր գործընթացի սկիզբ։ Միգուցե սա ինչ-որ տեխնոլոգիա է, որ կիրառվում է մեր դեմ։

Այսպիսով, դարերով կայացած ազգային ինստիտուտների նսեմացման գործընթացը շարունակվում է շատ տարօրինակ խոսույթով։ Կարծում և համոզված եմ, որ բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի ոչնչացնել այն, ինչն անհնար է ոչնչացնել, չի կարելի փոփոխել անփոփոխելին»։

bottom of page