top of page

ՔԱՐՏ`ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՄԱՆ ԵՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 days ago
  • 1 min read

Amio x Telcell համատեղ Visa քարտը նախատեսված է ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։



Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ:


Առավելություններ և պայմաններ.


• Ամիօ բանկի cash-in բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար,

• Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար,

• 14-ից 18 տարեկաններին քարտերը տրամադրվում են ծնողի համաձայնությամբ,

• քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ:


Amio x Telcell համատեղ Visa քարտը կարող ես պատվիրել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում։


Քարտի մասին մանրամասներն՝ այստեղ:


Հարցերի դեպքում կարող ես զանգահարել Ամիօ բանկի զանգերի կենտրոն՝ (010) 592020։ 


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

1/2732
bottom of page