Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է
- Oct 15, 2025
- 1 min read

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:




















