«Հայ-թուրքական սահմանը կբացվի, եթե Ալիևը «ոչ» չասի»․ Կարո Փայլան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

«Եկող տարվա հունվարին կամ փետրվարին շատ լավ զարգացումներ կարող են լինել»․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին։ «Եթե ամեն ինչ լավ ընթանա, հունվարին պիտի սահմանը բացվի նախ 3-րդ երկրների քաղաքացիների համար, եթե Ալիևը «ոչ» չասի, հետո, հուսամ, մի քանի ամսում նաև Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։ Թրամփի ուղու համար էլ հունվարին զարգացումներ պիտի լինեն, եթե ամեն ինչ միասնաբար առաջ շարժվի»,- նշեց նա։




















