«Եթե հարցը երկրի ճակատագրին վերաբերի, Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք»․ Մեդվեդև
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Միջուկային զենքը չափազանց վտանգավոր է, բայց եթե խոսքը երկրի ճակատագրի մասին լինի, որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Ռուսաստանն այն կկիրառի։ Այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ТАСС-ին, Reuters-ին և Wargonzo նախագծին տված հարցազրույցում:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը երբևէ քննարկել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ երկիրը գործում է իր միջուկային դոկտրինային խիստ համապատասխան, որտեղ նշված են բոլոր այն դեպքերը, երբ կարող է օգտագործվել միջուկային զենք։ Քանի որ Մոսկվան այն չի օգտագործել, կարելի է եզրակացնել, որ երկրի համար որևէ վտանգավոր սպառնալիք չի առաջացել։




















