Մայր Աթոռում այսօր քննարկվել է Տեր Թադեի հարցը
- Armen Sukiasyan

- 8 hours ago
- 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում այսօր քննարկվել է Տեր Թադե քահանա Թոխմազյանի հարցը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ կարգապահական հանձնախմբի նիստն այսօր կայացել է, Տեր Թադեի կարգապահական հարցի քննությունը դեռ ընթացքի մեջ է, երբ որոշում լինի, կտեղեկացնեն։
Նշենք, որ Տեր Թադեն աջակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանին (ավազանի անունով՝ Վարդան Հունանյան) և Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանին (ավազանի անունով՝ Արամ Ասատրյան)։
Ինչպես կարգալույծ հռչակված քահանաները, այնպես էլ Տեր Թադեն վերջին իր ձեռամբ մատուցած Պատարագների ժամանակ իր աղոթքներում չի հիշել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։




















