«Գարգեին Բ-ի եղբայրը կալանավորվեց մեկ ամսով»․ Արա Զոհրաբյան
- Armen Sukiasyan

- Nov 3, 2025
- 1 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կալանավորվեց մեկ ամիս ժամկետով․ այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «ժամը 16:29․ Դատավոր Արման Բաբախանյանը որոշել է Գևորգ Ներսիսյանին կալանավորել մեկ ամիս ժամկետով: Քիչ հետո կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը»․ ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր Քննչական մարմինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդուն կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:




















