top of page

«Դուք մանիպուլացնում եք»․ Ռուբեն Ռուբինյանը կիսատ թողեց ճեպազրույցը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հարցերը համարելով մանիպուլյացիա, կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ։ Լրագրողը մինչ այդ հարցրել էր. «Պարգևավճարների մասին ԱԺ նախագահն ասում է, որ եթե չտան՝ աշխատողները պետական կառույցից կկտրվեն և կգնան մասնավորում կաշխատեն, որովհետև այնտեղ բարձր աշխատավարձ են տալիս։ Ըստ մամուլի՝ դեկտեմբերին 3 մլն պարգևավճար եք ստացել, ձեզ մասնավոր ո՞ր ընկերությունում այդքան աշխատավարձ կտան»։ Ռուբինյանը պատասխանել էր. «Հիմա աշխատավա՞րձ, թե՞ պարգևավճար: Դուք դասական մանիպուլյացիա եք անում, փորձում եք մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ես ամսական 3 մլն աշխատավարձ եմ ստանում։ Առանց մանիպուլյացիայի հարցը տվեք»:

 
 
bottom of page