«Գնացեք, ծանոթացեք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
- Armen Sukiasyan

- 6 hours ago
- 1 min read

ԱԺ նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց. «Արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ԱԺ-ին»: Սիմոնյանը նշեց, որ պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ այն պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանաափակ է: Մանուկյանն արձագանքեց. «Չասեցի հրապարակային. հիմա այդ զեկույցը կա՞, թե՞ ոչ»: Սիմոյանը պատասխանեց. «Համ ասում եք ծանոթացել ենք, համ ասում եք՝ զեկույցը կա՞, թե՞ չկա... Պատգամավոր կա, բացել, նայել է, ասել է՝ շատ է, հետո կնայեմ: Դադարեցրե՛ք թեմայի շուրջ շահարկումները»:




















