Խոր ցավով տեղեկացանք, որ «Դասավանդի´ր հանուն Հայաստանի»-ի համայնքը մեծ կորուստ է ունեցել։ Կյանքից անժամանակ հեռացել է մեր 7-րդ սերնդի Շրջանավարտ-դեսպան Տարոն Պողոսյանը։
- Octopus Media

- 12 hours ago
- 1 min read

Խոր ցավով տեղեկացանք, որ «Դասավանդի´ր հանուն Հայաստանի»-ի համայնքը մեծ կորուստ է ունեցել։ Կյանքից անժամանակ հեռացել է մեր 7-րդ սերնդի Շրջանավարտ-դեսպան Տարոն Պողոսյանը։
Տարոնը մեր համայնքի ամենաբարի, պայծառ և կենսախինդ անդամներից էր։ Նա տարիներ շարունակ եղել է նվիրման և ոգեշնչման օրինակ՝ իր աշակերտների, գործընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրան։
Մենք սգում ենք մեր համայնքի սիրելի ու անբաժան անդամի կորուստը և տոկունություն ենք մաղթում Տարոնի ընտանիքին, աշակերտներին և մեր ողջ համայնքին։
Նրա լույսն ու ժպիտը հավերժ կմնան մեր հիշողության մեջ։ 💔




















