top of page

Վարդին մրցավարից վերցրել է սուլիչն ու դադարեցրել հանդիպումը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 3
  • 1 min read

Այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում է 35-րդ տուրի «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» հանդիպումը։ Առաջին խաղակեսի ընթացքում մրցավարը փոխարինման կարիք ուներ. Դեյվիդ Ուեբը վնասվածք էր ստացել ֆուտբոլիստներից մեկի հետ բախման հետևանքով։

Երբ մրցավարը պառկած էր խաղադաշտում՝ ցավից գալարվելով, «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին վերցրեց նրանից սուլիչը և սուլեց՝ դադարեցնելով հանդիպումը։  Ընդմիջումից հետո հանդիպումը վերսկսվեց այլ մրցավարի գլխավորությամբ։

bottom of page